
Սա ֆիասկո է, որին Նիկոլը, իհարկե, առաջին անգամ չէ, որ Սփյուռքում ենթարկվում է, ինչը նշանակում է, որ Սինանյան Զարեհը լավ չի աշխատում՝ չնայած ակնհայտ է, որ թուրքական օրակարգի սպասրակմման հարցում նա Նիկոլից պակաս շահագրգիռ մեկը չէ: Բայց Զարեհի փոխարեն եթե նգամ Աննան լիներ կամ ասենք Աշոտիկը, Նիկոլին Սփյուռքի աչքում բարձրացնելն ելի անհնար կլիներ. այն բացահայտ հայադավ, թրքամետ քաղաքականությունը, որ Նիկոլն է վարում, չի կարող նրա պատիվը Ցեղասպանության զոհերի ժառանգների մոտ բարձրացնել: Ավելին՝ Սփյուռքում վաղուց են հասկացել 2018-ին կատարվածի իրական էությոնը՝ չնայած այն փաստին, որ հեղափոխությունը Սփյուռքը ևս ողջունել էր՝ աջակցելով Նիկոլին:
Այս իմաստով, անկասկած, Սփյուռքն էլ ունի իր մեղավորության բաժինն այն աենում, ինչ որ կատարվում է վերջին տարիներին Հայաստանում. ի՞նչ էին գտել Նիկոլի մեջ, հայտնի չէ: Մի բան ակնհայտ է ՝այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերությոնների մակարդակը զրոյականից ցածր է: Նիկոլին կարող են աջակցել միայն նրանք, ովքեր կա՛մ ծայրահեղ միամիտ են ու չեն հասկացել՝ ինչ է կատարվում, կա՛մ նրանք,ովքեր Նիկոլի նման օտարի շահը սպասարկողներ են՝ թուրքի կոշիկները մաքրող: Ցավոք, այդ առումով Սփյուռքում կան որոշ անբարեհույս տարրեր, որոնք իշխանափոխության դեպքում պետք է չեզոքացվեն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3747
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել