Tert.am Life-ը գրում է․


«Ես տրամադրված եմ հաղթանակի: Իմ թիմն այդպես է աշխատել երգը ստեղծելիս: Ես կարծում եմ, այս երգն այն երգն է, որ կհասնի սրտից սրտին և կմնա մարդկանց սրտերում: Մարդիկ սիրո առաջարկություն կանեն հենց այս երգի ներքո, անկախ նրանից կլինի ամուսնության առաջարկ, թե ժամանցի, ես ուրախ կլինեմ, որ այն կպնի մարդկանց սրտերին»,-  Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Արսեն Կամիլը, ով փետրվարի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգի ժամանակ, հանդես կգա 10 համարի ներքո:

Արսեն Գրիգորյանը նշեց, որ ամսի 16-ին հանդիսատեսը Կամիլին կտեսնի բոլորովին նոր կերպարով: 

«Քանի որ Կամիլը միշտ անկանխատեսելի է եղել իր դրսևորումներում, և՛ վիդեոբլոգերի կերպարում է հանդես եկել մի քիչ լայն դեմքով, և՛ մարմին ստացած, պահ է եղել, որ նա շատ գեր է եղել, հիմա ևս տրանսֆորմացիայի է ենթարկվել ու բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել»,- նշեց երգիչը:

Նա հավելեց, որ աշխատում է ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի հետ, ով շատ հետաքրքիր լուծում է գտել բեմում Կամիլի ներկայության համար:

«Շատ թատերային ու բեմական լուծում է տվել: Ես շատ ուրախ եմ, որ «Դեպի Եվրատեսիլ»-ը ստեղծել է այսպիսի հնարավորություն, որպեսզի նման լավ արտիստներ երգեն Կամիլի և Արսենի հարսանիքին, որը կլինի բեմահարթակում»,- ասաց Արսեն Գրիգորյանն, ով վստահ է, որ այս տարի ինքն ու Կամիլն են Հայաստանը ներկայացնելու Եվրատեսիլին:

«Ստեղծագործող մարդն ամենազգայունն ու խոցելին է, բայց պատրաստ է, որ ամեն բան կարող է տեղի ունենալ՝ և՛ դրականը, և՛ անսպասելին: Անգամ, եթե սպասումներս չարդարանան, շարունակելու եմ ստեղծագործել, որովհետև ես ծնված եմ դրա համար ու դա է իմ կյանքը: Բայց ես շատ մեծ ակնկալիքներ ունեմ 2026-ին Եվրատեսիլը Հայաստանում տեսնելու»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել