Ստորև ներկայացնում եմ Փաշինյանի այսօրվա հոդվածից հանված կարևոր և հուշագրավ հատվածներ, որոնք ըստ էության բացահայտ խոսում են Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի մասին։
«Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը կենտրոնանում է այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազինվում է, պատրաստվում է հարձակվել, և Ադրբեջանն ունի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք»:
«Կամ Ադրբեջանը իրոք կարծում է, որ Հայաստանն իրեն հարձակվելու մտադրություն ունի, կամ ինքը՝ Ադրբեջանն է հարձակվելու մտադրություն ունի»:
«Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում»:
««Արևմտյան Ադրբեջան» խոսույթում Հայաստանի տարածքի շուրջ 60%-ը անվանվում է «ներկայումս Հայաստանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ»»:
«Ադրբեջանը միլիարդների հասնող սպառազինություն է ձեռք բերում և ագրեսիվ հռետորաբանություն վարում»:
Այս խոսքերը պատկանում են Հայաստանի վարչապետ նիկոլ փաշինյանին, ով միևնույն ժամանակ խոսում է Հայաստանի՝ «խաղաղության խաչմերուկ» լինելու և առհասարակ կեղծ խաղաղության մասին։
Հ.Գ.
Այս տեքստը ուղարկեք Ալեն Սիմոնյանին, ով պնդում է, որ ժողովրդավարությունը կպաշտպանի մեր երկիրը։
Возможно, это изображение 2 человека и текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել