Նիկոլը մի երկար-բարակ հոդված է գրել, որում փորձել է հիմնավորել, որ Հայաստանը չի կարող պատերազմի բռնկման աղբյուր լինել՝ հակառակ Ադրբեջանի: Նիկոլն ասես ընթերցողին փորձում է ապացուցել, որ հենց Բաքուն է խաղաղության թշնամին, քանի որ իր կողմից ղեկավարվող Հայաստանն ամբողջապես ամորձատված է ու մտադիր էլ չէ սեփական «ամորձիները» վերագտնել:
Պետք է հարց առաջանա՝ ինչո՞ւ է Նիկոլը անհրաժեշտ համարել նման հոդվածով հանդես գալը, որն իրականում մատնում է նրա ձախողումը՝ հակառակ ՔՊ-ական պրոպագանդիստների ու պատգամավորների այն պնդումների, թե շնորհիվ «խաղաղության օրակարգի» հաջողվել է զսպել Իլհամի ախորժակը: Եթե հաջողվել է, ապա ինչո՞ւ է Նիկոլը նմանբովանդակ հոդված գրել: Գրել է, քանի որ ոչինչ էլ չի հաջողվել, ՔՊ-ական իշխանության կողմից արված ու դեռ անելիք զիջումները ոչ միայն խաղաղությունն իրական չեն դարձրել, այլև պատերազմն են մոտեցրել, իսկ այն ցուցադրական դատավարությունը, որ Բաքվում բեմադրում է Իլհամը, կարող է վերջում դառնալ պատերազմի իրավական հիմք. դատվողներից ցանկացած տիպի խոստովանություն կորզելը թուրքերի համար խնդիր չի լինի:
Ոչ մի խաղաղասիրական հոդված Նիկոլին չի օգնելու՝ զսպելու Իլհամին, քանի որ գոյություն ունի հստակ ծրագիր, որի կետերից մեկով սահմանվում է Հայաստանի չգոյությունը կամ գոյությունը՝ բոլորովին այլ աշխարհագրությաբ ու տարածքով: Այդ ծրագիրը ձախողելու համար Հայաստանը պետք է գտնի իրական դաշնակիցներ ու համագործակցի նրանց հետ, որոնց ձեռնտու է Հայաստանի գոյությունը ներկայիս տեսքով: Մինչդեռ Նիկոլը տրամագծորեն հակառակն է անում՝ թուրքից խաղաղություն մուրալով:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3721
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել