
Իր հերթական «լայվերից» մեկում Թևանյան Անդոն հնչեցրել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված ամենակարևոր հարցի պատասխանը: Անդոյին, մասնավորապես, հարցրել են՝ որքա՞ն պետք է բոյկոտը շարորւնակվի, ինչին ի պատասխան Անդոն ասել է՝ այնքան, որքան որ անհրաժեշտ է:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե Անդոյի պատասխանը միանգամայն կոնկրետ է, սակայն իրականում այն շատ վերացական է ու թերևս ավելի շատ հարցեր է առաջ բերում, քան տալիս կուտակված հարցերին պատասխաններ: Գլխավոր հարցը տվյալ դեքում շատ պարզ է՝ հույս կա՞, որ բոյկոտն արդյունք կտա: Այս հարցի պատսխանի իմացությունը Թևանյան Անդոյի ու նրա «սառատնիկների» համար կենսական նշանակություն ունի, քանի որ հասարակությունը չի կարող լինել փորձադաշտ կամ հայտնվել գերմանամկան կարգավիճակում. եթե բոյկոտն արդյունք չտա, ապա կստացվի, որ Անդոն կամա-ակամա իշխանությունների «ջրաղացին ջուր է լցնում», քանի որ ընդամենը «գոլորշի է բաց թողնում»: Եթե այս անգամ էլ բոյկոտն արդյունք չտվեց, իսկ Թևանյան Անդոն հայտարարում է, որ իրենք չեն բավարարվելու քաղաքապետարանի արած զիջումներով՝ տրանսպորտի գինը 150 դրամ դարձնելով, ապա շահելու են իշխանությունները, քանի որ առաջանալու է մեծ հիասթափություն: Ցավոք, այդ հիասթափությունըկարող է տարածել ոչ միայն Անդոյի, այլև բոլոր ընդդիմադիրների վրա՝ հաշվի անելով հանրային հոգեբանության նրբությունները: Այլ կերպ ասած՝ ձախողման դեպքում Անդոն հարվածի տակ է դնելու ոչ միայն ասենք Բորիկին, այլև ողջ ընդդիմադիր դաշտը, ինչը ձեռնտու է Նիկոլին:
Արդյոք Անդոյի նպատակը հենց դա չէ՞…