
Հովիկ Աբրահամյանը, որ վարչապետ էր, նույն օրենքը բերեցին, հավաքվեցինք ընդամենը 1,500 հոգով ու մեզ շատ արագ արձագանքեցին այն ժամանակ ու նույն օրը կասեցրեցին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, կառավարության շենքի դիմաց ասաց հարկային փոփոխությունների դեմ բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը:
«Մի հատ ժողովրդական ասացվածք կա՝ կուշտը ի՞նչ գիտի, սովածն ի՞նչ է, Փաշինյանին մեր մեջից հանեցինք, որ ինքը հասկանա մեր վիճակը ինչ է, բայց ավելի վատ դուրս եկավ, ավելի վատ մեզ արհամարհեց:
Ուրեմն մենք էլ կմիավորվենք և կհաղթենք իրենց մի մարդու պես: Մեր բիզնեսը կորցնելու հետ միասին կորցնելու ենք մեր երկիրը, մեր հայրենիքը պիտի պաշտպանենք այս ձևով»,- ասաց նա:
Նշենք, որ տնտեսվարողները բողոքում են, որ հունվարի 1-ից շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս: Թեեւ փաստաթղթաշրջանառությամբ աշխատելու դեպքում հարկի տոկոսադրույքը սահմանվել է 1 տոկոս, բայց շատ տնտեսվարողներ հնարավորություն չունեն նման կերպ աշխատել: