
Tert.am-ը գրում է.
Փաստաբանական ծառայությունների հարկումը դիտարկում ենք ոչ պատշաճ երևույթ, այն խնդրահարույց է ՀՀ իրավական օգնություն ակնկալող յուրաքանչյուր քաղաքացու համար և առնչվում է վերջինիս: Այս մասին ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
«Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծից ի վեր փաստաբանների պալատը, փաստաբանների համայնքն ակտիվ գործողություններ են իրականացրել, որ այն չկայանա, ներկայացրել են այն խնդիրները որոնց առնչվում է փաստաբանական համայնքը և ինչ հետևանքներ է ունենալու այն քաաղաքացու համար, որը հայցում է իրավաբանական օգնություն»,- ասաց նա:
Բաբայանի խոսքով՝ ունեցել են քննարկումներ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, ներկայացրել են իրենց մտահոգությունները, այն խնդիրները, որոնք արձանագրվել են իրենց կողմից, ցավոք սրտի, որևէ արդյունքի չեն հասել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: