Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ պատժամիջոցներ սահմանելու համար։

«Շնորհակալություն, նախագահ Թրամփ, ՄՔԴ-ի վերաբերյալ ձեր համարձակ գործադիր հրամանի համար: Նա կպաշտպանի Ամերիկան և Իսրայելը հակաամերիկյան, հակասեմական, կոռումպացված դատարանից, որը իրավասություն կամ հիմք չունի մեզ հետապնդելու համար»,-ասել է վարչապետը սոցցանցերում:

Ինչպես նշել է Նեթանյահուն, ՄՔԴ-ն սանձազերծել է «անողոք արշավ Իսրայելի դեմ՝ որպես Ամերիկայի դեմ գործողությունների փորձ», և, հետևաբար, Թրամփի հրամանը «պաշտպանում է երկու երկրների ինքնիշխանությունը»։

Ավելի վաղ, Թրամփը գործադիր հրաման էր ստորագրել, որը պատժամիջոցներ է սահմանում ՄՔԴ-ի դեմ՝ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի դեմ գործողությունների համար։ Միացյալ Նահանգները կարող է կիրառել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են գույքի, ակտիվների արգելափակումը և ՄՔԴ-ի անդամների և նրանց ընտանիքների մուտքը Միացյալ Նահանգներ:

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի վերջին ՄՔԴ-ն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր է տվել Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել