Blognews.am-ը հերքում է 31.01.2024 թվականին կայքում հրապարակված «Արծվանիկի պոչամբարի ստեղծած բնապահպանական աղետի մասին մամուլում հնչող ահազանգերն ի գիտություն ընդունելու ու քայլեր ձեռնարկելու փոխարեն ԶՊՄԿ-ի ղեկավարությունը լկտիաբար հայտարարություններ է տարածում» վերտառությամբ հոդվածում տեղ գտած զրպարտություն համարվող հետևյալ փաստացի տվյալները՝ «Դատելով ամենայնից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տերերը որոշել են վերջնականապես լուծել Հայաստանի բնության հարցերը՝ մեկընդմիշտ զրկելով հայ մարդուն սեփական հողում առողջ ու անվտանգ ապրելու հեռանկարից» , «մասնավորապես՝ ԶՊՄԿ-ի կողմից շահագործվող Հայաստանի ամենամեծ՝ Արծվանիկի պոչամբարը շարունակում է իր կործանարար հետքը թողնել շրջակա միջավայրի վրա» , «պոչամբարը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ինչի հետևանքով վտանգի տակ են հայտնվել շրջակա տարածքներում ապրող բնակչության կյանքն ու առողջությունը» , «Մինչդեռ պայմանավորված պոչամբարի արդյունահանման ծավալների մեծացմամբ՝ վիճակն այսօր իսկապես անտանելի է դարձել» , «Արոյի շեֆերը ձեռքները տանեն տռզված գրպաններն ու պոչամբարի ռեկուլտիվացիան կարգավորեն՝ չանիծելու բնության հերը» զրպարտություն համարվող և ԶՊՄԿ ՓԲ ընկերությանը վերաբերվող փաստացի տվյալները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: