Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, եթե դա ուկրաինացիներին խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի։ Զելենսկին այս մասին ասել է բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում:

«Եթե սա միակ տարբերակն է, որի դեպքում կարող ենք խաղաղության հասնել ուկրաինացիների համար և չկորցնել մարդկանց, իհարկե, մենք կգնանք դրան», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին նաև նշել է, որ այս դեպքում իր անձնական վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության ղեկավարի նկատմամբ նշանակություն չունի.«Ես նրան թշնամի եմ համարում և, ճիշտն ասած, կարծում եմ, որ նա էլ է ինձ թշնամի համարում»:

Պետության ղեկավարը նաև նշել է, որ այժմ Ուկրաինան չի կարող վերադարձնել բոլոր տարածքները և «չի կարող կորցնել միլիոնավոր մարդկանց՝ հանուն արդյունքի, որը կարող է և չգալ»։ Նա հավելել է, որ անհնար է նաև խախտել Սահմանադրությունը և գրավյալ տարածքները ճանաչել որպես ռուսական։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել