Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ «դուխով» հրավիրել ես:
Չեն գալու, ոչ թե, որ ասելիք չունեն, այլ, որ բոլորովին իմաստ չկա բանավիճել ազգակործան պատուհասի հետ, ով երկիրը հասցրել է ստորացուցիչ կապիտուլյացիայի:
Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են իրենց թույլ տալ ու բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջև Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ:
Լավ կանես անօգուտ շոուներ սարքելու փոխարեն, Հայաստանի հարավին սպառնացող նոր ռազմական ագրեսիայի մասին մտածես, ոչ թե բանավեճերի:
Հ.Գ.
Եվ առհասարակ, ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=10234734625850439&id=1343275613&mibextid=wwXIfr&rdid=4gYqLAubhwutjgDu
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



