Ազատության պողոտայում կանգնած եմ, մեկ էլ Գավառ-Երևան գազելով մի խումբ մարդիկ իջան, տատն իր առաջին դասարանցի թոռան ու այլ մարդկանց հետ կանգնեցին կողքիս՝ ստվերում ու ակամայից լսում եմ սրանց զրույցը՝ «տեսա՞ր էդ քոքված ղարաբաղցուն, եկել ա մեր երկիր ու Փաշինյանից ա բողոքում, մնայիր՝ երկիրդ պահեիր, Փաշինյանն ի՞նչ աներ, որ դուք հելաք հավաքվաք սուրուով եկաք... կերան մեր երկիրը... տեսե՞լ եք իմալ թանկ ավտոներով էլ գիքային...լավ ձենը կտրինք, սսկցրինք, ես կպայթեի, որ չասեի՝ մեր թոշակը Փաշինյանը չի կարում շատ բարձրացնի, որովհետև ձեզ էդքան օգնություն ա կիտա ու հլը կբողոքե՞ք...լսա՞ր, ասեց՝ սաՅման եմ պաՅել, բա մնայիր էլի պաՅեիր, հորի՞ եկար....»: Հասկացա, որ նույն գազելում արցախցի է եղել ու խմբով էս մարդուն ինչ օրի են գցել։  Ես մի կերպ շունչ եմ քաշում, աչքերս լայն բացում եմ, որ մարսեմ ասածները, մեկ էլ առաջին դասարանցի երեխեն ա սկսում՝ «տատ, ըտոնք քոչարյանական չե՞ն»։ Էդ պահին շրջվելու էի ու գոնե երեխուն բացատրեի, որ «ըտոնք-ըսոնք» չկա, մի բուռ ենք մնացել, Արցախը մեր երկիրն է, արցախցին մենք ենք, մեկ էլ վազեցին, իրենց տրանսպորտը եկել էր: Իսկ ես երեկվանից չեմ կարողանում մարսել դա, ախր որտեղի՞ց էսքան ատելություն միմյանց նկատմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել