Հարգելի ընթերցողներ`դեռ մինչև սեպտեմբերի 21-ը երկու օր կա, բայց ես ակամայից հիշեցի այն պատմական հարցը, որը մեզ ընտրության առջև կանգնեցրեց` ՀԱՄԱՁԱ՞ՅՆ ԵՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ ԱՆԿԱԽ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԽՍՀՄ ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ”, պատասխանի տարբերակներ `ԱՅՈ, ՈՉ: Ակամայից հիշեցի նաև, թե, ինչ ոգևորությամբ էի ջնջում ՈՉ-ը, քանի, որ ըստ պահանջի պետք էր թողնել այն պատասխանը, որին համաձայն եք, իսկ որին չէ պետք էր ջնջել: Ես թողեցի ԱՅՈ-ն և ճիշտն ասած չեմ զղջում, սակայն պետք է խոստովանեմ, որ այն ժամանակ ես չէի գիտակցում, որ այդ ԱՅՈ-ն այդքան տառապանքներ է բերելու մեր երկրին: Անկախությունը դա մի վեհ գաղափար է, որին հասնելու համար պետք է տառապել, սակայն Հայաստանյան իրականությունը ցույց տվեց, որ աննկարագրելի տառապանքները սկսվում են հասնելուց հետո: Ըստ իս մեր ամենամեծ սխալներից մեկը դա այն էր, որ հրաժարվելով ԽՍՀՄ-ից մենք այնտեղից չվերցրեցինք այդ հասարակարգի ամենակարևոր սկզբունքներից մեկը`հավասարության սկզբունքը, սկզբունք, որը իսկապես հարիր էր մեր ազգին, սկզբունք, որը այդքան անհրաժեշտ է մեզ միասնական լինելու համար: Ես քաջ գիտակցում եմ, որ ԽՍՀՄ-ը այսպես, թե այնպես մեկ է փլուզվելու էր, անկախ նրանից, թե մենք, կամ մյուս հանրապետությունները ԱՅՈ կասեին, թե ՈՉ, բայց ամեն դեպքում չպետք է ուրանալ, որ այդ հասարակարգը իր բազմաթիվ սխալների կողքին ուներ նաև որոշ շոշափելի դրական կողմեր և ամենացավալին այն է, որ մեզ այդպես էլ չհաջողվեց որդեգրել այդ դրականը…: Վերադառնանք իրականություն. Դեռ լույսը չբացված թերթում էի լրահոսը և առաջինը ինչ աչքովս ընկավ դա հետևյալ վերնագրով հոդվածն էր` “Ինչո՞ւ է եղբայրը սպանել եղբորը. Աչաջուրի ողբերգության մանրամասները”: Որպեսզի Ձեզ չծանրաբեռնեմ միանգամից ասեմ բովանդակությունը` եղբայրը սպանել է եղբորը կենցաղային հողի վրա: Միայն այս վերջին երկու ամսվա մեջ նմատաիպ դեպքերը 10-ից ավել են`եղբայրը սպանել է եղբորը, մայրը որդուն, հայրը տղային, տղան հորը, էլ չեմ խոսում ինքնասպանությունների մասին…: Հ.Գ Մենք անկախացրիք այս երկիրը որպեսզի այն ավելի լավը դարձնեիք, իսկ իրականում ինչ արեցիք. Իմ Հայաստանը երբեք այսպիսին չի եղել. Կենցաղային հողի վրա հարազատները մորթում են իրար, շուկայական հարաբերությունները ներ են խուժել մեր ընտանիքները, ամուսնալուծություններին թիվը աճում է, դա այն դեպքում, երբ այն հասարակարգում ամուսնալուծության սովորական դեպքը “ՉՊ’’ էր համարվում…: Ժամանակն է եկել, որպեսզի մենք հասկանանք, որ չի կարելի ինչ որ մի բանից հրաժարվելով հրաժարվել այնտեղ եղած դրականից: Դրականը պետք է որդեգրել, այլ ոչ թե օտարել…:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել