Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը մինչև 2027 թվականը 1 միլիարդ եվրո կհատկացնի Լիբանանին՝ բարեփոխումների և միգրացիայի դեմ պայքարի ջանքերի դիմաց։ Նրա խոսքերը Լիբանանում կայացած մամուլի ասուլիսում հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մեր աջակցությունն ընդգծելու համար ես հայտարարում եմ 1 միլիարդ եվրոյի օգնություն Լիբանանին, որը կփոխանցվի այս տարվանից մինչև 2027 թվականը», - ասել նա:

Ֆոն դեր Լեյենը բացատրել է, որ այս ծրագիրը տրամադրվում է կրթության, բանկային հատվածի, զինված ուժերի և անվտանգության ուժերի բարեփոխումների և ամենակարևորը՝ միգրացիայի դեմ պայքարի համար։ ԵՀ ղեկավարը ողջունել է նաև Լիբանանի դերը սիրիացի փախստականներին ընդունելու գործում և աջակցել նրանց հայրենիք վերադառնալու ծրագրերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել