Այ մարդ, ՀՀ Սահմանադրության 205 հոդվածում պարզ ասվում է. ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Для особо одаренных սա նշանակում է, որ ՀՀ տարածքից մեկ մետր հողի հանձնումն անգամ պետք է կատարվի հանրաքվեի միջոցով։ Իսկ, որ այսօր դեմարկացիաների անվան տակ Տավուշից ՀՀ-ին պատկանող հողեր են հանձնում ադրբեջանին, դա փաստ է։
Արձանագրենք, որ փաստորեն ուժային կառույցները ևս հանցակից են ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտմանն ու իրենց ենթակաների միջոցով հովանավորում են այդ դավաճանությունը Հայաստանի նկատմամբ։ Ասել է թե՝ էն մլիցեն, ով ասում ա՝ հրաման եմ կատարում, նպաստում ա ՀՀ տարածքի հանձնմանը՝ օրենսդրության կոպիտ խախտմամբ, և վաղը ինքն ու իր շեֆը շատ հանգիստ դատվելու են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել