Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին անվանել է օտարերկրյա ազդեցության գործակալ՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վերաբերյալ նրա քննադատության պատճառով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Չորեքշաբթի Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծին, որին ավելի վաղ դեմ էին արտահայտվել Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք այն համարում էին Թբիլիսիի` Եվրամիությանն ինտեգրման խոչընդոտ։ Նախագահն ասել է, որ մտադիր է վետո դնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա, եթե այն ընդունվի երեք ընթերցմամբ:

«Ինքը՝ Սալոմե Զուրաբիշվիլին, օտարերկրյա ազդեցության գործակալ է, հետևաբար, միակ ձայնը, որը նա կարող է լինել, դա օտար ուժն է՝ գլոբալ պատերազմի կողմը, որի մասին մենք մեկ անգամ չէ, որ խոսել ենք», - ասել է Կոբախիձեն:

Իշխող կուսակցությունը պնդում է, որ օրինագիծն ուղղված է բացառապես արտաքին ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը։ Որոշ հասարակական կազմակերպություններ օրինագիծն անվանում են ծայրահեղական:

Օրինագծի հակառակորդների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղաքացիական կազմակերպությունները, որոնք գոյություն ունեն արևմտյան դրամաշնորհների հաշվին, կարող են անվանվել «օտարերկրյա գործակալներ»։ Նմանատիպ միջոցներ կիրառվել են Ռուսաստանում՝ իշխանություններին քննադատող քաղաքացիական հասարակության խմբերին հեռացնելու համար. այնտեղ նույնպես ժամանակին ամեն ինչ բացատրվում էր թափանցիկությամբ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ դա «ռուսական օրենք» է և խոստացել է վետո կիրառել դրա նկատմամբ։ Անցյալ տարի նա աջակցել է բողոքի ակցիաներին, երբ առաջին անգամ փորձ է արվել ընդունել օրենքը: Նախագահի վետոն խորհրդանշական է. իշխող կուսակցությունը բավականաչափ ձայն ունի այն տապալելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել