Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է Հայաստանի համապատասխան կառույցների հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում, ասել է ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը։

«Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում՝ փոխվստահության մթնոլորտում պահպանելով ճշգրտության, թափանցիկության սկզբունքները»,- ասել է Ախունդովը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` հայ–ադրբեջանական հակամարտության` 2020-2022թթ․–ի սրացումների հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս համարվում է անհետ կորած։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել