Tert.am-ը գրում է.

«Զրույցներ պետության մասին» անվանումը կրող կարճ տեսանյութերի շարքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է պետության, անվտանգության ու խաղաղությանը վերաբերող մի շարք հարցերի։

«Հնչում են հարցեր, թե իրավունքներն ու պարտականությունները ինչ կապ կարող են ունենալ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հետ։ Իրականում սրանք եռամիասնության մասեր են։ Ժողովրդապետության պայմաններում, երբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտ է, որ ժողովուրդը ինքն է որոշում իր իրավունքների ու պարտականությունների  շրջանակը, սա է ինքնիշխանությունը, որ ոչ թե ուրիշներն են որոշում, թե ժողովուրդը ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի, այլ ժողովուրդն է որոշում։ Շատ կարևոր է, որ լինի պատկերացում, թե այդ իրավունքներն ու պարտականությունները ինչ տարածքում են գործում։

Սա, ըստ էության, կոչվում է իրավազորություն՝ տարածքային ամբողջականության հետ համադրությամբ, որը պրակտիկ ու կիրառելի է դարձնում իրավուքնները ու պարականությունները։ Ինքնիշխանությունը, իրավունքը և պարտականությունը նույնիսկ պետականությունը, առանց տարածքի կոնկրետության, լղոզվում են, դառնում են սակավ կիրառելի կամ ոչ կիրառելի, կամ նույնիսկ անկենսունակ  և սակավ կենսունակ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել