Ալեն Սիմոնյանը խնդրեց ՀՀ ԱԳ նախարարին մեկնաբանել երեկվա ԱԺ փակ քննարկումից հետո ընդդիմադիրներից մեկի խոսքերը, որ նախարարը շատ վախեցած էր։

«Երբ պատասխանում էի ընդդիմադիրների հարցերին, նրանք նեղսրտում էին, որ ես մունաթ եմ գալիս, մեղադրական տոնով եմ խոսում, սակայն չեմ հիշում, որ ինչ–որ մեկն ասեր` էս ինչ վախեցած եք խոսում, պարոն Միրզոյան, նաև շնորհակալություն էին հայտնում ինձ»,– հայտարարեց նախարարը։

Տպավորություն է ստացել, որ նրանք էլ են ընդունում ՀՀ սահմանի գոյությունը, նրանցից ոմանք գիտեին նաև, թե այդ սահմանը որտեղով է անցնում։

Ըստ մամուլի տեղեկությունների` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր ասել, որ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ վախեցած է եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել