Նաև մեզանում անընդհատ շեշտվում է, թե արհեստածին Ադրբեջանը մեծացրել է իր աշխարհաքաղաքական կարևորությունը՝ դիցուք, դիտարկվելով որպես Եվրոպային էներգակիրների մատակարար։
Եթե դա ճիշտ է, ապա նույնչափ կարող է մեծանալ Հայաստսնի աշխարհաքաղաքական կարեորությունը, որովհետև նաև Հայաստանից է կախված այդ էներգակիրների անվտանգ անցումը մեր պետության անմիջական մերձակայքով։
Ըստ այդմ, Հայաստանին պետք են ոչ թե ինչ-որ տարօրինակ «ոչ մահաբեր զինատեսականեր», այլ էթնիկ զտում իրականացրած, խղճի բանտարկյալներ պահող մարդու տարրական իրավունքների ու ժողովրդավարության վրա թքած ունեցող, պատմամշակութային հուշարձաններ ոչնչացնող ժառանգական բռնապետության դասական օրինակ Բաքվի բարբարոսական վարչախմբի էներգետիկ ենթակառուցվածքների կենսագործունեությունը ցանկացած պահի հարցականի տակ դնող միջոցներ։
Հենց այդպիսի միջոցների և մեր երկրի հանդեպ հերթական ագրեսիայի դեպքում դրանց առանց կասկածի կիրառման վճռականության առկայությունը կարող է Հայաստանը կրկին դարձնել աշխարհաքաղաքական գործոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել