Ի պատասխան դանիել իաոնիսյան կոչեցյալ խաբեբայի ստահոդ պնդումներին, որոնք փորձում է տարածել այս արևմտամոլ երիտասարդը:
Նախագահն իր խոսքում հստակ նշում է. «ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՅԴ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ»՝ պատասխանելով լրագրողի հարցին, Տավուշի այն գյուղերի մասին,որ փաշինյանն ուզում է հանձնել ադրբեջանին, համարելով նրանք ադրբեջանական: Ստորև ներկայացված տեսանյութն է, որում առկա են բոլոր հարցերի պատասխանները:
Չեք կարող խաբել մեր ժողովրդին, թեև ջանք ու եռանդ չեք խնայում: ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և՛ ռազմի դաշտում, և՛ դիվանագիտական հարթակում հաղթել է ադրբեջանին՝ առաջին Արցախյան հերոսամարտում ազատագրելով Արցախը, և՛ հաղթել է 2016 թվականին՝ պաշտպանելով Արցախը և Հայաստանը:
Արձագանքելով քո մյուս ստին՝ կապված ՄԱԿ-ում ներկայացված քարտեզների մասով ձեր կայքի անհիմն և շինծու հոդվածի շրջանակներում, պետք է հիշեցնեմ մեր հայրենակիցներին նաև դիվանագիտական դաշտում տարած փայլուն հաղթանակների մասին, որոնց արդյունքում ալիևը 2016 թվականի հոկտեմբերին բացահայտ նեղսրտում էր այն մասին, որ նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը՝ նկատի ունենալով Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ այսինքն ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել