168.am-ը գրում է․

«Lenta.ru»-ի հետ զրույցում նա մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝  ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ գործընկերության վերաբերյալ հայտարարությունը, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինըն ասել է, որ Ռուսաստանը ուշադիր է Հայաստանի բոլոր հայտարարությունների նկատմամբ։

«Ես հակված եմ կարծել, որ Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական մանրադրամ Միացյալ Նահանգների և Արևմուտքի կողմից՝ բառի լայն իմաստով, Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում։

Սա շատ վտանգավոր է և կարող է, ի դեպ, շատ կոնկրետ վնաս հասցնել ոչ միայն Երևանի և Մոսկվայի կապերին, այլև տարածաշրջանային և համաշխարհային գործերում Հայաստանի ազդեցությանը, հեռանկարներին։ Դա չհասկանալը շատ վտանգավոր մոլորություն է»,- ասել է Կարասինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել