Սիրելի գաղափարակից ընկերներ, քրիստոնյա հայեր, հանգամանքների բերումով բանտից շնորհավորում եմ քրիստոնեական ամենակարևոր և ամենագեղեցիկ տոնի առթիվ:
Սուրբ Հարությունը խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ, հավիտենականության հաղթանակը՝ կործանման նկատմամբ, սիրո հաղթանակն՝ ատելության նկատմամբ, խոնարհության հաղթանակը՝ հպարտության նկատմամբ և, ի վերջո, այս տոնը հույսի հաղթանակն է հուսահատության նկատմամբ:
Այս տողերի հրապարակման պահին ես երևի, աղոթքս ավարտելով, հաղորդություն ընդունելուց կլինեմ:
Այս տոնի առթիվ իմ աղոթքների մեջ ես խնդրում եմ Տիրոջն ինձ ուժ և կամք շնորհել՝ չարիքի դեմ մինչև վերջ անմնացորդ կռվելու համար:
Աղոթում եմ չարի դեմ պայքարում իրենց կյանքը և առողջությունը զոհաբերածների համար: Աղոթում եմ Բաքվի և Երևանի բանտերում ապօրինի բանտարկված իմ հայ եղբայրների համար:
Հարության լույսն ուղեկից լինի բոլոր արժանապատիվ քրիստոնյաներին:
Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել