Մարտի 28-ին ադրբեջանական հեռուստատեսությամբ պետք է եթեր հեռարձակվեր հարցազրույցն օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որն անցած տարվա սեպտեմբերին ապօրինաբար կալանավորվել է և ներկայումս գտնվում է Բաքվի բանտում։

Սակայն հայտարարված հարցազրույցը երեկ երեկոյան եթեր չի հեռարձակվել։ Հեռուստաալիքի մամուլի քարտուղար Ռուֆաթ Սեիդովը նշել է, որ թեև նախապես հայտարարվել էր, որ  հարցազրույցը կհեռարձակվի մարտի 28-ին, սակայն ավելի ուշ այս տեղեկությունը ջնջվել է AzTV-ի սոցցանցերի էջերից։

«Հարցազրույցի հեռարձակումը կախված է ոչ միայն մեզանից։ Մենք կանգնած ենք հարցի առաջ, թե որքանո՞վ է նպատակահարմար այն հրապարակել հիմա։ Երեկ չէինք էլ հայտարարել, որ հարցազրույցը կցուցադրվի երեկոյան եթերում։ Ճիշտ է, մարտի սկզբին հայտարարություն ենք արել, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ հարցազրույցի հրապարակման հետ կապված որոշ հստակեցումներ են անհրաժեշտ»,- ասել է նա։

Միաժամանակ Սեյդովը նշել է, որ հարցազրույցը կհրապարակվի, սակայն հայտնի չէ՝ երբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել