ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ կանայք, սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տեսակով դարձնում եք աշխարհն այնպիսին, ինչպիսին կա:

Սիրելի՛ մայրեր, առանց ձեզ չէր լինի ոչինչ: Շնորհակալ ենք, որ անասելի նվիրումով, հոգատարությամբ և ծով համբերությամբ, հաճախ զրկանքներով, պարգևել եք կյանք ու կերտել ճակատագրեր:

Հարգանք և խոնարհում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին, որոնք ծնել և դաստիարակել են հերոսներ:

Ուժեղ կանանց մասին կարելի է խոսել անվերջ: Պատմականորեն բազմիցս ապացուցվել է, թե որքան մեծ դերակատարում ունեն կանայք բոլոր ոլորտներում:

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք. նրբության մեջ՝ ուժեղ, համեստության մեջ՝ խիզախ, պարզության մեջ՝ իմաստուն եւ շարունակե՛ք ձեր գոյությամբ լցնել աշխարհը սիրով: Սիրե՛ք եւ գնահատե՛ք ձեզ եւ հավատացած եղեք, որ դուք կարող եք հասնել բոլոր հնարավոր եւ թվացյալ անհնարին հաջողություններին՝ լինել լավ մայր, քույր, կին, գործարար կամ բոլորը միասին:

Թո՛ղ ձեր ուժն ու հմայքը ջերմացնեն մեզ միշտ:

Շնորհավո՛ր ձեր տոնը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել