Փաստորեն իշխանությունը որոշել է, որ կուսության ստուգումը բռնության տեսակ է, ուստի՝ ստուգողներին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել․․․
Քանի որ ես քրեական ուղղվածությամբ փաստաբան եմ, ուստի՝ այս անհեթեթ նախաձեռնությունից մի շարք հարցեր են առաջանում․
1) Կուսության ստուգման ձև է նաև սեռական հարաբերություն ունենալը կույսի հետ, քանի որ «ստուգել» նշանակում է պարզել որևէ բանի կամ հանգամանքի առկայությունը։
Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ այսուհետ քրեական պատասխանատվության են ենթարկվելու կույսի հետ սեռական հարաբերություն ունեցած բոլոր տղամարդիկ։
2) Արդյո՞ք հանցանգործություն է համարվելու հարսանիքից հետո «Կարմիր խնձոր» տանելը։
3) Արդյո՞ք բժշկական մեթոդներով կուսաթաղանթի վերականգնումը համարվելու է հանցանքի պարտակում կամ հանցանք կատարած անձին աջակցել (քր․օր․ 474 հ․)
4) Ֆրիդրիխ Շիլլերը 1801 թվականին գրել է «Օռլեանի կույսը» ստեղծագործությունը։
Արդյո՞ք պետք է պարզել, թե ով էր ստուգել, որ հաստատապես գիտեր նրա կույս լինելը և ենթարկել քրեական պատասխանատվության։
5) Ների՛ր, ո՛վ կույս, որ հուզեցի
Խաղաղ կուրծքդ կուսական,
Մեղսոտ սրտով ես չուզեցի
Կործանել քո ապագան:
Այն մի անմեղ խաղ էր, հոգի՛ս,
Պատանեկան հասակի,
Որ անցնելով պատճառ դարձավ
Քո աչքերիդ արցունքի:
Հովհ․Թումանյան 1889թ․
Տեսնես Թումանյա՞նն էր ստուգել, թե՞ հարցրել էր ստուգողին․․․
May be an image of 1 person, newsroom and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել