Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ստեֆան Սեժուրնեն դարձել է Ֆրանսիայի ԱԳՆ նոր ղեկավար, հայտնում է BFMTV-ն։

«Ստեֆան Սեժուրնեն ԱԳ նախարարի պաշտոնում փոխարինել է Կատրին Կոլոնային»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքական գործիչը ծնվել է 1985 թվականի մարտի 26-ին Վերսալում։ 2014 թվականին նա նշանակվել է Էմանուել Մակրոնի խորհրդականի պաշտոնում. այդ ժամանակ Մակրոնը զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ 2017 թվականին նախագահական ընտրություններում Մակրոնի հաղթանակից հետո Սեժուրնեն դարձել է նրա քաղաքական խորհրդականը։

2022 թվականի սեպտեմբերից՝ Ֆրանսիայի նախագահի «Վերածնունդ»կուսակցության առաջնորդն է։

Ինչպես գրում է liberation.fr կայքը, Սեժուրնեն չի թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը. նա հարաբերությունների մեջ է եղել երկրի նորանշանակ վարչապետ Գաբրիել Ատտալի հետ, որը երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել