Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար: Այս մասին Chibukhchyan Live-ի եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Այս ամենը իշխանությունների պարտականությունն է, կդիմենք ԿԸՀ, բայց ակնկալիք չունեմ, որ այս 2 օրվա մեջ խնդիրը կլուծվի»,-ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել