Ֆրանսիան նոր ԱԳ նախարար ունի. նա նախկինում հարաբերությունների մեջ է եղել նորանշանակ վարչապետի հետ
12:10 , 12 հունվար, 2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ստեֆան Սեժուրնեն դարձել է Ֆրանսիայի ԱԳՆ նոր ղեկավար, հայտնում է BFMTV-ն։
«Ստեֆան Սեժուրնեն ԱԳ նախարարի պաշտոնում փոխարինել է Կատրին Կոլոնային»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քաղաքական գործիչը ծնվել է 1985 թվականի մարտի 26-ին Վերսալում։ 2014 թվականին նա նշանակվել է Էմանուել Մակրոնի խորհրդականի պաշտոնում. այդ ժամանակ Մակրոնը զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ 2017 թվականին նախագահական ընտրություններում Մակրոնի հաղթանակից հետո Սեժուրնեն դարձել է նրա քաղաքական խորհրդականը։
2022 թվականի սեպտեմբերից՝ Ֆրանսիայի նախագահի «Վերածնունդ»կուսակցության առաջնորդն է։
Ինչպես գրում է liberation.fr կայքը, Սեժուրնեն չի թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը. նա հարաբերությունների մեջ է եղել երկրի նորանշանակ վարչապետ Գաբրիել Ատտալի հետ, որը երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետն է։