ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը Մեհրիբանին Իլհամի հետ կիսող Լուկաշենկոն, չկարողանալով զսպել էմոցիաները, հերթական անգամ արդարացրել է Նիկոլին՝ Արցախի հետ կատարվածի ամբողջ պատասխանատվությունը ցինիկաբար բարդելով երրորդ նախագահ Սերժ Սրգսյանի վրա: Ընդգծելով, որ այս հակամարտության սրումը չէր լինի, եթե կողմերը ժամանակին լսեին խորհուրդները և ձեռնարկեին անհրաժեշտ միջոցներ՝ Պուտինի «աջ ձեռքը» հայտարարել է, թե տեղի ունեցածի համար Նիկոլը մեղավոր չէ. նա ստեղծված իրավիճակը «ժառանգել է»։ «Կներեք, որ հրապարակավ այս մասին ասում եմ: Այն ժամանակ հայտնվել էի Ալիևի և Սարգսյանի միջև և առաջարկեցի.«Տղաներ, պետք է ինչ-որ կերպ հարցը լուծել»... Եթե համաձայնեին, այս պատերազմը սկսելու պատճառ էլ չէր լինի, մենք ամեն ինչի շուրջ կպայմանավորվեինք, ինչո՞ւ չաներեցինև արդյունքում ի՞նչ ստացան... Հայաստանի համար ավելի լա՞վ է, ո՛չ, Ադրբեջանի համար էլ հեշտ չէ, Իլհամն այս հարցում խելացի մարդ է»,-ասել է շիկահեր բածկան:

Արձանագրենք՝ Լուկաշենկոն տրտնջացել է, թե եթե Սերժ Սարգսյանը 5 մլրդ-ով ծախեր հողերը, այսօր իրենց գլուխը շատ ավելի հանգիստ կլիներ: Քանի որ այսօր Հարավային Կովկասը Հյուսիսի համար վերածվել է պրոբլեմատիկ տարածաշրջանի, ուստի մեղավորը Սարգսյանն է, այլ ոչ թե Նիկոլը, որ այս իրավիճակում ընդամենը զոհ է՝ զոհը Սերժ Սարգսյանի:

Հայաստանում, գաղտնիք չէ, հակառուսական տարամդրությունները հասել են իրենց պատմական պիկին: Ոմանք դա հանմարում են Լուկաշենկոյի սիրելի Նիկոլի կողմից վարվող քարոզչական-տեղեկատվական քաղաքականության հետևանք, ոմանք՝ օբյեկտիվ իրողությունների արգասիք: Անկախ ամեն ինչից, անկախ նրանից՝ որ մի տարբերակն է ավելի ռեալիստական, պետք է արձանագրել, որ լուկաշենկոների կողմից հաճախ հնչող նմանօրինակ հայտարարությունները ջուր են լցնում տարածաշրջանում Մոսկվայի աշխարհաքաղաքական մրցակիցների ջրաղացին. Արևմուտքի է՛լ ինչին է պետք այստեղ փող ծախսել հակառուսկան քարոզչության վրա,եթե կա բածկան,որ իր արդյունավետությամբ գերազանցում է բոլորին:

Նիկոլին անմեղ հռչակելը, իհարկե, պատահական չէ. ներկայումս Հյուսիսին, ըստ էության, ձեռնտու է Նիկոլը, քանի որ խնդիր ունեն թուքերի հետ քիրվայության ճանապահին չեզոքացնել հայկական գործոնը: Օտարներին Սերժ Սարգսյան պետք չէր, նրանց պետք չէր հողերը պահող մեկը, այլ՝ Նիկոլ էր պետք, որ ցանկացած գնով պետք է վերականգներ դաշնակից Ադրբեջանի տարծքային ամբողջականությունը:

Երբեք մաքսիմալիստական հայացքներ չունեցած Սերժ Սարգսյանին փնովող ու տխմար Իլհամին «խելքի տիկ» հռչակող Լուկաշենկոյի խոստովանութունը, սակայն, մեկ այլ կողմից էլ է ուշագրավ. նա իր հայտարարությամբ բերանները փակում է բոլոր այն մոլորյալների կամ սրիկաների, որոնք դեռ կարծում են կամ աքարոզում են, որ Սերժ Սարգսանն է իրականում համաձայնվել հակամարտության կարգավորման այս սցենարին՝ բերելով «հարիֆ» Նիկոլին:

Եթե այդպես լիներ, այսօր Լուկաշենկոն ոչ թե կփնովեր, այլ կփառաբաներ Սարգսյանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել