Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ցուցարարները ոստիկանների պահանջով հանել են վրանները և փաստացի բացել ճանապարհը, որը փակ էր երկու շաբաթ: Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից:  Այս մասին այսօր` մայիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին գյուղի բնակիչները:

Հիշեցնենք, որ երեկ` վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության մեծ ուժեր էին ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Դեպքից ժամեր անց բերման եթարկվածներն ազատ էին արձակվել:

ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել