Մամուլում շարունակում են լույս տեսնել ԱՀ դատախազությունում Սյամոյի հարցաքննությունը փաստող նյութեր, որտեղ ուղղակիորեն շարադրվում է քննող քննիչի ու նրա միջև տեղի ուենցած երխոսությունը, որտեղ Սյամոն շատ հաճախ փորձում է «կռուտիտ» լինել:

Ինչպես հայտնի է,Սյամոն հերքում է ԱՀ դատախազությունում տեղի ունեցած իր հարցաքննության մասին բոլոր տեղեկությունները՝ պնդելով, որ ոչ ոք իրեն չի հարցաքննել:

Հարց է առաջանում՝ մամուլում տեղ գտնող նյութերը համենա՞ Սյամոն մեկնաբանել, եթե դրանք փաստում են իր պնդումների սնամեջությունը. եթե չեն հարցաքննել, ապա ինչպե՞ս է Սյամոյի ու քննիչի միջև երկխոսությունն արձանագրվել: Եթե մամուլը շառ է անում ու հորինում՝կեղծ հոդվածներ հրապարակելով, ապա Սյամոն, ելնելով ինքնապահպանման բնազդից, պետք է որ դատի տա համապատասխան ԶԼՄ-ին՝ պատասխանատվության կանչելով, իսկ եթե ԶԼՄ-ն չի հորինում, ապա լրջագույն հարցեր են առաջանում, թե ինչո՞ւ է Սյամոն տեղի ունեցածը թաքցնում:

Սյամոն այսպես թե այնպես պետք է արձագանքի հրապարակումներին, քանի որ տվյալ դեպքում ջայլամային կեցվածքը նրան ոչ մի օգուտ չի բերում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել