Դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Արցախի պողոտա-Այվազովսկի փողոցի խաչմերուկում բախվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության հեշվեկշռում հաշվառված Skoda Octavia մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում՝ պարեկային ծառայողներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փկարարական ջոկատի փրկարարները: 

Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել