Սյամոն հստակորեն հայտարարել է, որ ինքը կողմ է հանդես գալիս նոր պառլամաենտական ընտրություններին, քանի որ խորհրդարանը, ըստ նրա, չի արտացոլում հասարակության այսօրվա վիճակը: «Պետք ա գնալ նոր ընտրությունների»,-պնդել է Սյամոն լրագրողների հետ ճեպազրույցում:

Նոր ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին բոլորովին վերջերս են սկսել խոսել: Հետաքրքիր է, որ եթե նույն խորհդարանական ընդդիմությունից ստացվող ազդակներն այս հարցի վերաբերյալ բացասական են, ապա որոշներ շտապում են դրական արտահայտվել այդ գաղափարի վերաբեյալ՝ համարելով, որ նոր ընտրությունները լավ առիթ են՝ ազատվելու Նիկոլի իշխանությունից: Այդ մասին, օրինակ, ՀԱԿ ներկայացուցիչն է հայտարարել՝ վստահություն հայտնելով, որ դա կարող է ստեղծված իրավիճակից ռեալ ելք լինել:

Սյամոն, փաստորեն, նոր ընտրությունների կողմնակից է իրեն հայտարարում, ինչը կարող է վկայել միայն մեկ բանի մասին՝ նոր ընտրությունների անցկցման գաղափարին իշխանությունները նույնպես դեմ չեն. եթե դեմ լինեին,Սյամոն նույնպես դեմ կարտահայտվեր:

Իսկ իրականությունն այն է, որ ոստիկանականապետական երկրում, որտեղ Նիկոլը պրակտիկորեն բռնատիրական կարգեր է հաստատել, նոր ընտրությունների անցկացումը չի կարող իշխանությունների համար որպես մարտահրավեր դիտարկվել. ընտրություններին ցանկալի թիվ խփելու հարցում ոչ մի նախկին իշխանություն չի կարող իր հմտությամբ ՔՊ-ի հետ համեմատվել, ինչը նշանակում է, որ նոր ընտրությունների պարագայում Նիկոլը հաջողությամբ վերարտադրվելու է՝ է՛լ ավելի անվիճելի դարձնելով սեփական իշխանությունը, ստանալով մանդատ՝ երկիրը թուրքին տալու ու հետո սեփական մեղքը հայ ժողովրդի վրա բարդելու: Ավելին՝ բացառված չէ, որ նոր ընտրությունների գաղափարն իշխանությունները երկնել են հենց այդ նպատակով. Հայաստանին սպասվում են նոր փորձություններ, և որպեսզի ապագա տապալման համար պատասխանատվությունը Նիկոլը միայնակ չկրի, պետք են գործիքակազմեր, որոնցից մեկն էլ նոր ընտրություններն են: Ավելին՝ բացառված չէ, որ նոր ընտրություններից հետո Հայաստանն իսկապես սկսի կտրուկ կերպով փոխել իր արտաքին վեկտորը՝ ամբողջությամբ վերածվելով հակառուսական պլացդարմի՝ դրանից մեզ համար բխող լրջագույն հետևանքներով:

Այնպես որ՝ այս հարցին Սյամոյի դրական վերաբերմունքը պետք է նախազգուշական ազդակ լինի հանրությանը՝ կուլ չտալու այն խայծը, որ պատրաստել են Սյամոն ու Նիկոլը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել