Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը լավանում է, բայց նա կիրակնօրյա ուղերձը կկարդա իր նստավայրի փակ սենյակից։
Տեղեկացնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Հայտարարությունում նշվում է, որ 86-ամյա պոնտիֆիկոսը, որը թոթաբորբ էր տարել, ջերմություն չունի և շարունակում է հակաբիոտիկներ ընդունել։
Պապը, սովորաբար, ուղերձը կարդում է պատուհանից, որը նայում է Սուրբ Պետրոսի հրապարակին։
Այս անգամ աղոթքը ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ և Սուրբ Պետրոսի հրապարակի էկրաններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել