Tert.am-ը գրում է.
Tert.am-ը գրել էր, որ ԶՊՄԿ-ն կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ռիսկի տակ։ Բանն այն է, որ ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել Գլեբ Տրոցենկոն, որը եղել է ԶՊՄԿ իրական շահառու և 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընկերությունում օտարել է իր անուղղակի ամբողջ բաժնեմասը։
Գլեբ Տրոցենկոն ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին է։ Սեփականատեր է բազմաթիվ ընկերություններում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ արտերկրում։
Տրոցենկոյի փոխարեն 47.6% անուղղակի մասնակցությամբ ընկերության իրական շահառու է դարձել Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան։
Ըստ իրական շահառուների նախավերջին հայտարարագրի (07/08/2023)՝ Գլեբ Տրոցենկոն «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ում ունեցել է 72.6% անուղղակի մասնակցությամբ բաժնեմաս։ Արդեն նոր հայտարարագրում (21/11/2023) Գլեբ Տրոցենկոն իրական շահառուների շարքում չկա։
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը չի բացառել ռիսկը, որ ռուսական շղթայով Զանգեզուրի կոմբինատը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



