168.am-ը գրում է․
Ադրբեջանն այսօր ևս 17 ընտանիք՝ 63 բնակչի տեղափոխում է Լաչին քաղաք, այս մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ըստ լրատվամիջոցի, Լաչին քաղաքում մինչ օրս հաստատվածների թիվը հասավ 1389-ի՝ 363 ընտանիքի։
Դեռ տարեսկզբին Ադրբեջանը հայտարարեց, որ ծրագրում է մինչև տարեվերջ սկսել Լաչինի բնակեցման գործընթացը:
Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին են անցել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ 2022-ի օգոստոսին։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2023/11/29/1964605.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



