ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը կապեց հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության հետ։

«Ռուսաստանի կողմից այս քայլը որոշակի ուղերձ էր։ Խնդիրը միայն ՀԱՊԿ-ը չէ, հարցազրույցի ժամանակ այլ արտահայտություններ էլ են արվել:

Ակնհայտ է, որ որքան էլ Փաշինյանն ասեր ՌԴ-ի հետ հարաբերույթունները շատ լավ են, հղում կատարեր Պուտինի հետ իր լավ հարաբերությունների վրա, միևնույն է հարաբերությունները խիստ լարված են, ու դա չի կարող իր անդրադարձ չունենալ հանրային կարծիքի վրա»,- ասաց պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել