Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ հոսանքի տատանում եղավ և նիստերի դահլիճում էլեկտրաէներգիայի անջատում եղավ մի քանի վայրկյանով։
«Սա այն է, ինչի մասին Ձեզ ասում էի պարոն Սանոսյան, այսօր էլ եմ այս թեմայով խոսակցություն ունեցել աշխատակազմի ղեկավարի հետ։ ՀՀ-ում էլեկտրական էներգիայի որակի հարցը բարձրացնում ենք ու այսպես էլ հետևողական չենք լինում։ Ինչքան պետք է ես հանձնարակակն տամ, չի կարելի 10 տարի նույն բանի մասին անընդհատ հանձնարարական տալ։ Մեր երկրում անորակ է էլեկտրական հոսանքը, այս շենքում նույնպես, աշխատասենյակներում լույսերը թարթում են»,- ասաց Փաշինյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



