Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում առնվազն 14532 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով պաղեստինյան անկլավի իշխանությունների մամուլի ծառայությանը։

Ալիքի տվյալներով՝ զոհերի թվում կա մոտ 6 հազար երեխա և մոտ 4 հազար կին։

Գազայի հատվածում առնվազն 7 հազար մարդ անհայտ կորած է համարվում իսրայելական զինված ուժերի կողմից գնդակոծությունից հետո, հայտնում է Al Jazeera-ն։ Հեռուստաալիքը հայտնում է, որ նրանց թվում մոտ 4,7 հազարը երեխաներ և կանայք են։ Առնվազն 35 հազար մարդ վիրավորվել է։

Զոհվածների թվում են 205 բուժաշխատողներ, 64 լրագրողներ և տեղական քաղաքացիական պաշտպանության 25 ներկայացուցիչներ։

Նշվում է, որ ռմբակոծության հետեւանքով տուժել է անկլավի շենքերի առնվազն 60%-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել