Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն կընդունի ԱՄՆ-ի դեմ. հարցը ներառված է Միլլի Մեջլիսի այսօրվա նիստի օրակարգում։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս քայլի պատճառն օրերս ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայաստանի պաշտպանության ակտն է:

Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ասել է, որ ԱՄՆ-ի դեմ հայտարարություն ընդունելու համար անհրաժեշտ է հանձնաժողով ստեղծել: Առաջարկն ընդունվել է:

ԱՄՆ Սենատն ընդունել է ACT S. 3000 ակտը, որի կրճատ անվանումն է՝ «2023 թվականի Հայաստանի պաշտպանության ակտ»: Այն Ազատության աջակցության մասին ակտի 907-րդ հոդվածի չեղյալ հայտարարման մասին է, որով չեղարկվում է Ադրբեջանին օգնություն տրամադրելու լիազորությունները: Ակտը Սենատ էր ներկայացվել այս տարվա սեպտեմբերի 29-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել