Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Այս մասին հայտնում է Mash թելեգրամյան ալիքը՝ հիշեցնելով, որ Պողոսյանի նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարված:

Mash-ի տեղեկություններով՝ Պողոսյանին երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նրա մոտ եղել է փախստականի վկայական։ Նշվում է, որ Պողոսյանին ձերբակալելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ, առաջիկայում նա կարտահանձնվի։ Ընդ որում, ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին հայրենիք արտահանձնելու խնդրանքը։

Տեղեկությունը հայտնել է նաև «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը:

Մինչդեռ ՀՀ Դատախազությունից նշել են, որ այս փուլում չեն մեկնաբանում տեղեկությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել