Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը անդրադարձել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային խնդիրներին:

Այս մասին  իր էջում գրել է ՀՀ Անվտանգության խորհուրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այսօր ընդունել եմ ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Նիկիտա Ռուսլանովիչին:

Հանդիպմանը քննարկել ենք տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու ընդգծել կայուն խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը: Վերոնշյալի շրջանակներում ներկայացրել եմ ՀՀ մոտեցումները տարածաշրջանային որոշ խնդիրների շուրջ:

Զրուցակցիս հետ քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - գրել է Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել