Մի քանի շաբաթվա ընթացքում Իսրայելը «մաքրման» գործողություն կիրականացնի Գազայի հատվածի հյուսիսում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

«Իսրայելի գործընկերներն ասում են նրանց (ամերիկյան պաշտոնյաներին - խմբ․) ակնկալել ևս մի քանի շաբաթ մաքրման գործողություններ հյուսիսում, նախքան Իսրայելն առանձին նախաձեռնություն կնախապատրաստի Գազայի հարավում և ընդլայնի հարձակումը», - ասվում է զեկույցում:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ իսրայելական զորքերը «գրավել և մաքրել են» Գազա քաղաքի արևմտյան հատվածը։ Նախարարի խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակն անցնում է Գազայի հատվածում գործողության հաջորդ փուլին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել