Հայաստան-Ուելս խաղն ավարտվեց ոչ-ոքիով։ 2-րդ խաղակեսին գոլեր չգրանցվեցին։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում մրցեց Ուելսի թիմի հետ։

6-րդ րոպեին Լուկաս Սելարայանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին հաշվի մեջ։

38-րդ րոպեին հյուրերը կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Հայաստանի թիմին փրկեց Չանչարևիչը։ Ավելացված ժամանակում Նաիր Թիկնիզյանը դարձավ ինքնագոլի հեղինակ։

Այսպիսով, Երևանում կայացած խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1։

Նախավերջին՝ 9-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն իր ակտիվում ունի 8 միավոր, իսկ Ուելսի ընտրանին՝ 11։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել