ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Բահրեյն։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ մանրամասնելով, որ նախարարը Բահրեյնում կգտնվի նոյեմբերի 18-19։
«Այցի ընթացքում նախարար Միրզոյանը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք գործընկերների հետ»,- գրել է Բադալյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



