Armpsort.am-ը գրում է․

Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման E խմբում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Շվեյցարիային և 5 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը։

Առաջին կեսից հետո մեր թիմը պարտվում էր նվազագույն հաշվով, սակայն երկրորդ կեսում ևս 4 գնդակ բաց թողեց։

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, իսկ շվեյցարացիները 10 միավորով գլխավորում են այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել