Ադրբեջանցիների՝ օկուպացված Շուշիում տեղափոխումը կսկսվի 2024 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Այս մասին հայտնի է դարձել Ադրբեջանի նախագահի՝ Շուշիի շրջանում հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովի հայտարարությունից:

Նա մանրամասնել է, որ Շուշիի շրջանում նախատեսվում է բնակեցնել ավելի քան 300 ընտանիքի, գրում են տեղի լրատվամիջոցները։

Քերիմովը հավելել է, որ Շուշիի փողոցները հիմնովին կվերանորոգվեն, ներքին ճանապարհային ցանցի վերակառուցման ծրագրին զուգահեռ կբարելավվի հասարակական տրանսպորտի համակարգը, 23 շենք ունեցող բնակելի համալիրի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հաջորդ եռամսյակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել