Ես հրաժարվում եմ ավագանու մանդատից: Խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը, և մեր 12 անդամները իրենց ակտիվ գործունեությամբ երևանցիների քվեն կարդարացնեն:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

Նա նշեց, որ «Մայր Հայաստան» դաշինքի ավագանիները միշտ ուղիղ կապի մեջ են լինելու քաղաքացիների հետ, իրենց խնդիրները բարձրաձայնելու են և Երևանի ավագանիում կատարելու են վերահսկողական ֆունկցիա և որոշումերի, նախաձեռնությունների նախագծերն են իրականացնելու:

«Ես ինչպես նախընտրական փուլում էի հայտնել, երբ որ հրաժարվում էի ԱԺ պատգամավորի մանդատից, հայտարարում էի, որ անձամբ իմ խնդիրը Երևանի ավագանի դառնալը չէ, այլ մենք օգտագործում ենք այս ընտրությունները իշխանափոխության նպատակով և քանի որ ես նաև հայտարարել էի, որ Երևանի ավագանու մանդատ չեմ վերցնելու, ես հրաժարվում եմ ավագանու մանդատից»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել