Իսրայելական բանակը Լիբանանի հարավում գտնվող Յարուն քաղաքում գնդակոծել է լրագրողների ավտոշարասյունը։
Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իր թղթակցին։
Նշվում է, որ իսրայելական բանակի կրակի տակ հայտնված մի քանի ավտոմեքենա, այդ թվում՝ լիբանանյան «Ալ-Ջադիդ» հեռուստաալիքին պատկանող մեքենան, այրվել են։
Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել